Ֆիզիկա անհատական

Էկեյտրական հոսանքը տարբեր միջավայրերում
Մագնիսական դաշտ
ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԿԻՆԵՏԻԿ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Օպտիկա

Հենրի Չարլզ Բուկովսկի

Հենրի Չարլզ Բուկովսկին գերմանիայում ծնված ամերիկացի բանաստեղծ, վիպագիր և պատմվածքագիր է։ Նա գրում էր` ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի` Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների ամեն օրյա կյանքը, գրելու գործողությունը, ալկոհոլը, կանանց հետ ունեցած կապերը և ամեն օրյա ծանր աշխատանքը։ Բուկովսկին տպագրել է մոտավորապես 60 գիրք` գրելով հազարավոր պոեմներ, հարյուրավոր պատմվածքներ ևվեց վեպ: 1986 թվականին «Թայմ» ամսագիրը Բուկովսկուն անվանեց «Ամերիկյան թշվառ կյանքի» դափնեկիր։
Ահա նրա պատմվածքներից մեկն է՝<>:

«Քեսը ամենափոքրն ու ամենագեղեցիկն էր հինգ քույրերից: Քեսսը քաղաքի ամենագեղեցիկ աղջիկն էր: Կիսով հնդկացիէր, ճկուն, տարորինակ, օձի պես գալարվող մարմնով և բոցավառ աչքերով, որոնք այդ ամենին շատ սազում էին: Քեսսը կարծես չհանգչող կրակ լիներ:
Ամբողջ քաղաքում Քեսսի նմանը չկար: Քույրերը նրան մեղադրում էին իր գեղեցկությունը ոչ ճիշտ օգտագործելու համար: Նրան անխելք էին անվանում: Բայց Քեսսը ուներ խելք ու հոգի: Նա նկարում էր, պարում, երգում, կավից ինչ-որ իրեր էր պատրաստում: Նա նաև կարեկցող էր: Երբ մարդիկ հոգևոր կամ ֆիզիկական ցավ էին ունենում, Քեսսը խորապես վշտանում էր նրանց համար: Նրա մտածողությունը տարբերվու էր մյուսնեիրց, այն պարզապես պրակտիկ չէր: Նա ուներ սովորություն՝լինել բարի ու հեզ տգեղ տղամարդկանց հետ, իսկ բարետեսները նրա զզվանքն էին առաջացնում…»
Բուկովսկին այսպես հրաշալի է ներկայացնում իր հերոսուհուն կերպարը: Չնայած իր դժվար ու ծանր ապրած կյանքին, հերոսուհին նորամլ մարդկային հարաբերություններ է փնտրում իր շրջապատում: Չգերագնահատելով իր գեղեցկությունը և համարելով այն ոչ մնայուն, նա ուզում էր որ մարդիկ տեսնեն իր մեջ նաև այլ արժանիքներ:
Աղջիկը չընդունեց հերոսի հետ ապրելու անտարբեր ու սառը առաջարկը՝նրան համարելով իրեն հանդիպած հերթական տղամարդկանցից մեկը, որն իրեն ընդամենը օգտագործում էր: Հերոսուհին վերջնականապես հիասթափվելով բոլորից և ամեն ինչից՝ ընտրեց ամենավատ տարբերակը՝ չկարողանալով կամ չցանկանալով փոխել իր կարծիքը հակառակ սեռի նկատմամբ: Չէ որ մարդկային մտացծելակերպը շատ տարբեր է, կարծում եմ հերոսուհին դեռ կհանդիպեր իր իդեալին…

Վետերանի օրագրից

Ես իմ մանկության առաջին քայլերը սկսել եմ Դպրոց-պարտեզում, իսկ 2004թ. սեպտեմբերի 1-ից՝ արդեն առաջին դասարանում և ինձ համարում եմ դպրոցի <<վետերաններից>>: Այդ սեպտեմբերի մեկը կարծես երեկ լիներ, երբ ինքնակամ ու մեծ հետաքրքրությամբ, ծաղկեփնջով մտա դասարան, որտեղ ինձ սպասում էին նոր ծանոթություններ և նոր կյանքի շրջան: Այս տարիների ընթացքում ես շատ բան սովորեցի՝ թե ուսուցիչներից, թե նրանց վերաբերմունքից: Նրանք են եղել ինձ համար առաջին ավագ ընկերները: Ունեմ շատ ընկերներ և չեմ ափսոսում այն օրերի և ժամերի համար, որ անցկացրել ենք միասին: Ունեցել ենք շատ դժվարություններ, բայց հաղթահարել ենք բոլորս միասին:

Մնաց ընդամենը մի քանի շաբաթ և մենք հրաժեշտ կտանք մեզ այդքան հարազատ դարձած <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրին: Շնորհակալ եմ ՝ բոլոր այն ուսուցիչներից, որոնք հանդուրժել եմ մեզ այսքան տարիներ՝

ՀԱՄԲԵՐԱՏԱՐ:

Արտաշեսյաններ և թեստեր

Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189–մ.թ.1։ Կոչվում է հիմնադրի՝ Արտաշես Ա–ի անունով։
Թագավորները՝
Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160)
Արտավազդ Ա (մ.թ.ա. մոտ 160-115)
Տիրան Ա, (մոտ մ.թ.ա. 123 – մ.թ.ա. 96)
Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ` մ.թ.ա. 95 -մ.թ.ա. 55)

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։
Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա–ի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։
Читать далее

Խոնարհ աղջիկը վերլուծություն

Մի երիտասարդ տղա, նա դեռ տսանյոթ-տասնութ տարեկան էր նոր էր դուրս եկել բանտից և պետք է միառժամանակ քաղաքից հեռանար: Նա երիտասարդ ուսուցիչ էր և սիրով ընդունեց իր բարեկամների հրավերը հեռավոր Ձորագյուղ գնալ: Եվ այդ օրվանից անցել էր տասներկու տարի, երբ երիտասարդ նորից հանդիպեց Խոնարհին և հիշեց իր սխալ արարքը: Գյուղում նա կարճ ժամանակահատվածում դարձավ շատ սիրված մարդ բոլորի կողմից: Մի օր նա որսի էր գնացել և հանկարծ հեռվից նկատեց մի աղջկա որի հագին կար գորշ գույնի զգեստ, բայց նրա աչքերը փայլում էին: Այդ օրվանից նա անտարբեր չէր այդ աղջկա նկատմամբ: Ուսուցիչը իմացավ որ այդ աղջկա քույրը իր աշակերտներից է և նա սկսեց այլ կերպ վերաբերվել փոքրիկ աղջկան և խաղի միջոցով իմացավ որ իր սիրտը գրաված աղջկա անունը Խոնարհ էր: Մի օր աղջկա հայրը նրան հրավիրեց իրենց տուն ճաշի, բայց ուսուցիչը պատճառ բռնելով զբաղված լինելը մերժեց հրավերը որի համար հետո շատ փոշմանեց: Նա պատրվակ էր փնտրում Խոնարհի հետ հանդիպելու և կազմակերպեց տարեվերջյան հանդես որի ժամանակ պետք է ներկա գտնվեին աշակերտների բոլոր հարազատները: Ներկա էր նաև Խոնահրը: Ուսուցիչը մոտեցավ Խոնարհին բռնեց նրա ձեռքը բայց Խոնարհը ձեռքը քաշելով ասաց.
-Թող.
Նա այլևս Խոնարհի հետ չխոսեց, իսկ գյուղից հեռանալուց վերջին անգամ նա աղջկան տեսավ արտում քաղհան անելիս: Տարիներ հետո Խոնարհի կյանքը լավ չէր դասավորվել, նրա ամուսինը մահացել էր թողնելով երեք երեխաներին, իսկ նրանց միակ կովը սատկել էր ժանտախտից: Երիտասարդը ճանաչեց Խոնարհ ին թեպետ նրա աչքերը այլևս չէին փայլում:
Իմ կարծիքով ուսուցչի մի աննշան սխալը ճակատագրական եղավ թէ իր և թէ Խոնարհ աղջկա համար: Եթե ուսուցիչը չմերժեր աղջկա հոր հրավերը ապա միգուցե նրանց կյանքը այլ կերպ դասավորվեր: ՈՒսուցիչը չէր հեռանա գյուղից, Խոնարհի աչքերը կփայլեին առաջվա նման, և միգուցե Խոնարհի<<երեխաները>>անհայր չէին մեծանա:

Մասնագիտական կողմնորոշում

Ես ընտրել եմ համակարգչային ծրագրավորողի մասնագիտութոյունը: Ընտրել եմ ծրագրավորողի մասնագիտությունը որովհետև համակարգչային ոլորտը գնալով ավելի է զարգանում: Մասնագիտության յուրահատկությունը այն է որ յուրաքանչյուր ոլորտում կարող ես ինչոր մի բանի համար ոգտակար լինել հասարակությանը: Տեսնելովմ մեծ եղբորս հաջողությունեը այդ ոլորտում եսել որոշեցի դառնալ ծրագրավորող: Լավ ծրագրավորողի պահանջարկը աշխատանքային շուկայում միշտել եղել է: Քանի որ ծրագրավորում մասնագիտությունը մեր ժամանակներում պահանջված է ուստի նաև արդիական է: Ծրագրավորում մասնագիտությունը ուսուցանում են Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում  < http://www.seua.am/  > ,  Երեվանի Պետական Համալսարանում  < http://ysu.am/main/ >:  Առայժմ երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մասին չեմ մտածել:

Ոչինչ ենք

Ես կարծում եմ որ բոլոր մարդկ իրենց կյանքի մի փուլում զգում են, որ իրենք ոչինչ են: Քանի որ մենք մեր կյանքի ընթացքում չենք հասնում այնպիսի խորը փիլիսոփայական մտքերի որ հասկանանք,  կա մի բարձրունք որից այն կողմ կյանքը <<վերջնում է>>: Քանի որ մարդը ձգտում է միշտ հասնել, ունենալ ավելիին և այդ ամենի պատճառով շատ հաճախ մենք չենք նկատում այն գեղեցկությունը որը շրջապատում է մեզ և երբ սկսում ենք նկատել ու հասկանալ  արդեն ուշ է լինում: Եվ այդպիսով հասկանում ենք, որ մեր կյանքը մենք ապրել ենք <<իզուր>>: